Ուզում եմ Երևանը իսկապես ՄԱՅՐ քաղաք լինի


11:50 , 11 հոկտեմբեր, 2015

Ուզում եմ Երևանը իսկապես ՄԱՅՐ քաղաք լինի: Որ այստեղ ընդունված որոշումները մայրություն անեն Հայաստանի մյուս քաղաքներին ու գյուղերին:
Իսկ այսպես... Ոնց որ հոր երկրորդ կինը լինի, որ մսխում է փողերը, գլամուրային փարթիներ անում ակումբներում, երկու կովի գնի կոշիկ հագած` զբոսնում է Հյուսիսային պողոտայում, թաքցնելով ամուսնու չքավոր զավակներին հյուրերի աչքերից....