Շառլ Ազնավուրը երգեց, պարեց, կատակեց՝ հայ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի էմոցիաներ


00:20 , 11 հոկտեմբեր, 2015

Էմոցիոնալ, անհավանական առույգ և կյանքին սիրահարված. այսպիսին է Շառլ Ազնավուրը, այսպիսի էներգետիկա ուներ հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած նրա համերգը, որին ներկա էր նար BlogNews-ը:

IMG_9941

91-ամյա կյանքի փորձ, որ դրոշմված է նրա աչքերում և ձեռքերին ու 19-ամյա տղայի առույգություն, որ արտահայտված է նրա շարժումներում:  Ազնավուրը սիրահարված է իր աշխատանքին ու ստիպում է, որ հանդիսատեսն էլ սիրահարվի իր երաժշտությանը:

«Առաջին անգամ է, որ մի քանի խոսք պետք է ասեմ: Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Հայերենով ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ինձ համար ավելի հեշտ է: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել. հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,- համերգի մեկնարկին ասաց Ազնավուրը, այնուհետև մտքերը շարարդրեց ֆրանսերեն:

IMG_9850

Նա պատմեց երգերի ու զգացողությունների մասին, կատակեց, երգեց ու նույնիսկ պարեց՝ դրական էներգետիկան փոխանցելով հանդիսատեսին և փոխարենը ստանալով չդադարող շնորհակալական ծափողջույններ:

IMG_9793IMG_9800IMG_9828IMG_9829IMG_9861IMG_9977IMG_9980IMG_9778

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի