Չպետք է ուրախանալ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ


00:13 , 11 հոկտեմբեր, 2015

Ժողովուրդ ջան ցավում եմ բայց պիտի նշեմ որ մեր երկրին սպառնացող հնարավոր վտանգների հստակ ու պարզ պատկերացումը մեր այսօրվա հայության ներկայացուցիչներից շատ շատերի մոտ է բացակայում։ Թշնամանքը ունակ է մարդուն կուրացնել ու մղել անհարկի գործողությունների։ 
Թշնամու տունը Աստված կամ բարի մարդիկ թող քանդեն, բայց այնպես քանդեն որ մեր տունն էլ հիմնահատակ չլինի։
Սա է ասածս։ Իսկ Թուրքիայի նման հզոր երկրի ցնցումները ոչ միայն հարևաններին կարող են սպառնալ բազում վտանգներով այլ նաև ողջ աշխարհին։ 
Իրաքը մեզանից ավելի հեռու է քան Թուրքիան, Սիրիան նույնպես։ Արդյո՞ք մենք զերծ ենք մնացել այդ երկու պետություններում տեղի ունեցող արհավիրքներից։ Իհարկե ոչ։
Այնպես որ չպետք է ուրախանալ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։ 
Դարասկզբին մի նման բան էլ մեք իրականացրեցինք ու մինչև այսօր դրա դառը պտուղներն են «վայելում»։