Այսօր Երկրի կողքով մեծ երկնաքար կանցնի


00:46 , 11 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ները` հղում անելով ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությանը` ՆԱՍԱ-ին, գրում են,  որ դեպի Երկիր է շարժվում 86666 հսկայական երկնաքարը, որը մեր մոլորակի կողքով կանցնի այս հանգստյան օրերին։

Ըստ աղբյուրի` 2.5 կմ լայնությամբ երկնային մարմինն ամենամոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 10-ին։

ՆԱՍԱ-ի մասնագետները նշել, որ երկնաքարն իր չափերով մեծ է, և մեզ բախվելու դեպքում կարող է ավերածություններ առաջացնել։ Սակայն ներկայում նման վտանգ չկա, քանի որ 86666-ն անցնելու է Երկրի կողքով։