Քեմերոնն ու Մերկելը հանդիպել են


09:55 , 10 հոկտեմբեր, 2015

cameron-merkel_2535011cԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ Սիրիայի ճգնաժամը զգալի վտանգ է, բայց պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:  Դրա մասին նարնք հայտարարել են բրիտանացի վարչապետի տանը տեղի ունեցած աշխատանքային ճաշի շրջանակներում, հաղորդում է RIA Novosti-ն:

Մերկելն ու Քեմերոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում:

Երկու ղեկավարներն ընդգծել են միջազգային համագործակցության կարևորությունը այս խնդիրների լուծման հարցում: