Արթուր Բաղդասարյանի դեմ սկսվել է մի տարօրինակ հակաքարոզչական գործընթաց


18:23 , 9 հոկտեմբեր, 2015

Վերջին օրերին ՕԵԿ-ի և նրա կուսակցության ղեկավար Ա. Բաղդասարյանի դեմ սկսվել է մի տարօրինակ հակաքարոզչական գործընթաց: Միանգամից տարբեր ԶԼՄ -ներով տարածվեցին իրականությանը բացարձակ չհամապատասխանող նյութեր, խիստ կամայական և կասեի կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպատակ են հետապնդում ազդելու մարդկանց գիտակցության և ենթագիտակցության վրա, տեսակետներ, որոնք տիպիկ հակաքարոզչություն և սև պիառ են: Հարց է ծագում. այդ ինչու հանկարծ նման հարձակում սկսվեց: Եվ միաժամանակ բոլոր գրողները պետք է հաշվի առնեն, որ պատվիրված հոդվածները տեղ չեն հասնելու: