Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել


14:52 , 9 հոկտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է .

Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու զոհվել է իրանցի ռազմական խորհրդական, գեներալ Հոսեյն Համեդանին: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերությունը: Համեդանիին սպանել են տեղի ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները: Իրանցի գեներալը որպես խորհրդական գործուղվել էր Սիրիա: