Պատմության այս օրը - հայ-վրացական պատերազմը


11:18 , 5 դեկտեմբեր, 2012

 

1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ: Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունից հետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին, կրելով ծանր պարտություն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, ստիպված էր սպասել: Նույն ժամանակահատվածում Հայաստանը կարողացավ իրեն միացնել հայերով բնակեցված պատմական Նախիջևանը, Զանգեզուրը, Կարսի մարզը:
Սակայն ուժերը անհավասար էին, թուրք-բոլշևիկյան համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում:
Առիթից ուզում էր օգտվել նաև Վրաստանը, որը, չգիտես ինչու, որշել էր, որ Լոռին կարելի է օկուպացնել և այնտեղ մտցրեց իր 7000-ոց զորքը: 
Սակայն կարճ ժամանակ անց հայկական բանակը մեծ զորավար Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ բոլորովին ջախջախեց և դուրս մղեց վրացական զորքի թափթփուկներին ընդհուպ մոտենալով Թբիլիսիին, սակայն հաշվի առնելով, որ Թբիլիսին հնուց ի վեր մեծամասամբ եղել է բնակեցված հայերով, և հայերի կողմից է ընդհանրապես մշակույթ մտել Թբիլիսի, չգրավեց քաղաքը: