00:27 , 8 հոկտեմբեր, 2015
Facebook-ին պատկանող Instagram սոցցանցի համահիմնադիր և ղեկավար Քևին Սիստրոմը ասել է, որ գործընկերների հետ քննարկել է մեծահասակների համար ծառայություն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է Mashable պորտալը:
Նրա խոսքերով` այդպիսի սոցիալական ցանցում տեղադրված պատկերները կունենան R վարկանիշ: ԱՄՆ- ում կինոարտադրության համար ընդունված վարկանիշների համակարգով այդ կատեգորիայի մեջ ընկնում են ստեղծագործությունները, որոնք 17-ից ցածր տարիք ունեցողները կարող են դիտել միայն մեծերի ուղեկցությամբ:
Սիստրոմը նշել է, որ միակ դժվարությունը եղել է այն հարցը, թե ով և ինչպես պետք է որոշի՝ տվյալ լուսանկարը վերաբերվում է R կատեգորիային, թե ոչ: Նա ավելացրել է, որ Instagram-ում գլխավորը ոչ թե պոռնոգրաֆիա տեղադրելու համար ռեսուրսներ ստեղծելն է, այլ մարդկանց գեղեցիկ կերպով ինքնաարտահայտվելու հնարավորություն տալը: