15:14 , 7 հոկտեմբեր, 2015Ավստրալուհի Ռալիա Ջեքսոնը այդ օրը ղեկին էր։ Նրա մեքենայի հետևի նստատեղում հարմար տեղավորվել էին նրա երկու մանկահասակ երեխաները՝ 9-ամյա Շեյնն ու 1-ամյա Ջեքսոնը։ Շրջվելով երեխաների կողմը, նա ժպտաց, իսկ մեկ վայրկյան անց, նրա մեքենային մեծ արագությամբ հարվածեց մեկ այլ մեքենա, որի ղեկին 18-ամյա մի աղջիկ էր։

Մայրն ու ավագ երեխան անվնաս մնացին, իսկ այ փոքրիկ Ջեքսոնը կյանքի նշույլներ չէր ցուցաբերում։ «Երբ ես դուրս հանեցի նրան մեքենայից, զգացի, որ նար վիզը կոտրված է», – լացելով հիշում է Ռալիան։ Երեխան գրեթե գլխատվել էր ու միայն մաշկն ու ջլերն էին նրա գլուխը պահում, բայց բարեբախտաբար նրան հասցրեցին ողջ հիվանդանոց տեղափոխել։

Վիրաբույժ Ջեֆ Ասկինը դեռ երբեք չէր առնչվել նման ծանր դեպքի հետ. «Երեխաները սովորաբար ողջ չեն մնում նման վնասվածքների դեպքում։ Հաճախ, նրանք պարզապես չեն կարողանում շնչել», – ասում է նա։ Սակայն 6 ժամ տևած վիրահատությունից հետո, բժշկին հաջողվեց նորից միացնել իրար պարանոցի ողերը՝ մետաղալարի ու տղայի կողոսկրի կտորի միջոցով։

Հետագա 8 շաբաթների ընթացքում, փոքրիկ Ջեքսոնը ստիպված էր այսպիսի մետաղյա կոնստրուկցիա կրել, որը թույլ տվեց նրա ողերին հնարավորինս արագ կպնել։ Ու չնայած դրան, փոքրիկը ժպտերես էր ու վազվզում էր հիվանդանոցում՝ ուրախացնելով անձնակազմին։ «Չեմ կարողանում լիարժեք հայտնել երախտագիտությունս… դա պարզապես հրաշք էր», – երջանկությունից լացելով պատմում է երջանիկ մայրրիկը։

