22:36 , 4 դեկտեմբեր, 2012
Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, «Միլանի» ղեկավարությունը մտադիր է ձմռանը ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ՝ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմակերպելու համար: «Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Մխիթարյանի տրանսֆերով ցանկանում է հզորացնել թիմը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի ծագող աստղերից մեկը, և շատ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: Իտալական ակումբներից Մխիթարյանով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուսը»: