Թուրքիայի ընդդիմությունը կողմ է Սիրիայում ներգրավվելուն


09:45 , 7 հոկտեմբեր, 2015

kilicAraratnews.am-ը գրում է.

Ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կողմ է Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպությունների` այդ թվում  «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն, ինչի  մասին գործիչն ասել է Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ:

«ԻՊ դեմ գործողության դեպքում մենք` որպես Ժողովրդական-հանրապետական կուսակցություն, ռազմական օրինագծին կողմ քվեարկենք», — ասել է նա:

Քըլըչդարօղլուի խոսքով` Թուրքիան չպետք է աջակցի ուժերից որևէ մեկին, նույնիսկ Ասադին. կարևորը Սիրիայում խաղաղությունն է։