Լավ, ո՞նց կարելի է էսքան ձեռ առնել ՀՀ քաղաքացուն


18:58 , 6 հոկտեմբեր, 2015

Էս երկիրը լրիվ մեր ձեռքից գնումա....Խոսում ես, ասում են նախանձ ա, չես խոսում, իմանում են՝ դեբիլ ես: Լավ, ո՞նց կարելի է էսքան ձեռ առնել ՀՀ քաղաքացուն: Քաղաքապետարան ջան, բա լավ, դու չգիտե՞ս, թե որքան անապահով ընտանիքներ կան, բազմազավակ, շատ մեծ կարիքի մեջ և առանց տանիքի, քանիսներն են տասնյակ տարիներ գրանցված ձեզ մոտ, ու կարևորը`անհույս գրանցված: Երեկ Աշտարակի գյուղերից մեկում նկարահանում էի անցկացնում մի շատ անապահով ընտանիքի հետ, բազմազավակ, իսկ վերջին երեխան երկու ամիս առաջ էր ծնվել`մեկ ոտքով, մեկ երիկամով և էլի բազմաթիվ խնդիրներով: Ընտանիքը տուն չուներ և հարազատներից մեկի տանն էր ապրում: Սարսափելի իրավիճակ էր: Կամ գոնե տեղյա՞կ եք, թե քանի լրագրողներ, դերասաններ և այլ գործիչներ ընդհանրապես տուն չունեն, ուր մնաց՝ էլ նեղ պայմաններում ապրեն: Գոնե կասե՞ք՝ էդ ո՞նց եք որոշում՝ ո՞ւմ արժի տուն տալ, և ում՝ ոչ։