17:21 , 4 դեկտեմբեր, 2012
IFFHS-ն՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան, հրապարակել է աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլիստին որոշող քվեարկության երրորդ փուլի արդյունքները:
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամենաշատ ձայներն է հավաքել Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում: Մխիթարյանին իր արդյունքով գերազանցել է միայն Իրանը ներկայացնող Մեհդի Մահդավիքիան: Հայ կիսապաշտպանը հավաքել է 53.884 ձայն և գերազանցել Քրիշտիանու Ռոնալդուին, ով ստացել է 10.048 ձայն:
erkir.am