Դեմը կողմ է քվեարկում, կողմը` դեմ. սա հայկական քաղաքական դաշտն է, պարոնայք


15:06 , 6 հոկտեմբեր, 2015

Դեմը կողմ է քվեարկում, կողմը դեմ է քվեարկում: Սա Հայկական քաղաքական դաշտն է պարոնայք և ինչու չէ տիկնայք, սա աշխարհի ամենաիռացիոնալ երկիրն է, որտեղ տեսակետներն ու որոշումները կարող են փոխվել մեկ ակնթարթում: Մեր մոտ իշխանականները երբեմն ավելի ընդիմադիր ճառեր են ասում, քան իրենց ընդդիմադիր հռչակածները:

Սա այն երկիրն է որտեղ քաղաքական գործիչները քաղաքականության մասին ավելի քիչ բան գիտեն, քան ՖԲ-ում ակտիվ մարդիկ: Որտեղ ոստիկանները պատգամավորի են բռնում, իսկ պատգամավորը ժպտում է ու հերթական սկանդալի համար չի իջնում ոստիկանության մեքենայից:

Եվ ի վերջո այստեղ PR-ն ու պոպուլիզմիը համարժեք են դարձել: Իսկ այն մարդիկ ովքեր իրենց գործերը նույնիսկ PR չեն անում՝ դասվում են շուստրիների շարքը:

Welcome to Armenia