17:03 , 4 հոկտեմբեր, 2015
Ցավով տեղեկացա Երևանի պատվավոր քաղաքացի,«Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին:
Մեծ է Զանազանյանի ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման և առողջ սերնդի դաստիարակության գործում. տարիներ շարունակ հազարավոր հայ պատանիներ նաև նրա օրինակով են սիրել ֆուտբոլն ու սկսել զբաղվել այդ մարզաձևով:
Ցավում եմ կորստի համար և ցավակցում լեգենդար ֆուտբոլիստի հարազատներին ու երկրպագուներին: