23:20 , 3 դեկտեմբեր, 2012
1. Ալեն Դելոնն իր մանկության մի քանի տարիներն անցկացրել է իրենց բուժքրոջ խնամակալության տակ, քանի որ Դելոնի մայրը չափազանց զբաղված էր երեխա խնամելու համար: Միայն բուժքրոջ մահից հետո է Դելոնը վերադառնում ծնողների հետ ապրելու:
2. Դելոնը դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ նրբերշիկ է վաճառել Փարիզյան խանութներից մեկում:
3. Ալեն Դելոնի ընկերը տեսել էր երազում, թե ինչպես է Դելոնը դերասան դառնում և առաջարկեց մասնակցել քասթինգների: Սակայն Դելոնին մերժում էին չափազանց գեղեցիկ արտաքին ունենալու համար:
4. Նա աշխատում էր որպես մատուցող բիսեքսուալների համար նախատեսված ռեստորանում, որտեղ էլ հանդիպում է բիսեքսուալ Ժան-Կլոդ Բրիալիին, ով հետագայում օգնում է Դելոնին մուտք գործել կինոյի աշխարհ:
5. Դելոնին առաջարկել էին դառնալ հոլիվուդյան աստղ, սակայն պայմանագրի կնքման վերջին պահին Ալեն Դելոնը որոշում է մնալ հայրենիքում:
6. Ալեն Դելոնը 6 տարի ապրում է դերասանուհի, գեղեցկուհի Ռոմի Շնայդերի հետ, սակայն այդպես էլ ամուսնության առաջարկ չի անում: Փոխարենը թողնում է մի նամակ, որտեղ ազատություն է շնորհում Ռոմիին: Կարճ ժամանակ անց ամուսնանում է Նատալի Բարտելեմիի հետ: Շնայդերը մինչև կյանքի վերջ սիրում է Դելոնին:
7. 1968 թվականին Դելոնին մեղադրում են իր թիկնապահ Շտեֆան Մարկովիչի սպանության մեջ, սակայն չեն բանտարկում, քանի որ սպանության օրը Դելոնը Փարիզից շատ հեռու էր:
8. Նատալիի հետ 4 տարվա ամուսնությունից հետո Դելոնը լքում է նրան և կապվում Միրեյ Դարկի, Անն Պերիյոյի, Կատրին Պիրոնիի, այնուհետև Ռոզալի Վան Բրեմենի հետ, որից նույնպես բաժանվում է:
9. Ալեն Դելոնն ունի սեփական կինոստուդիա, ավիաընկերություն, իր անվամբ բազմաթիվ ապրանքատեսակներ: Դելոնը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Դեկտեմբերի 17-19 ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Երևանում կլինի: Աշխարհահռչակ դերասանը Հայաստան կժամանի AP cinema «Armenia production»-ի հրավերով «С новым годом, мамы!» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար: