06:02 , 3 հոկտեմբեր, 2015
Սելենա Գոմեսը զարդարել է Flare Magazine-ի նոյեմբերյան համարի շապիկը: Նա պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր կյանքում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
Մասնավորապես նա ասել է, որ ինքը երիտասարդ է, այդ պատճառով իր կյանքում շատ սխալներ են եղել: Սակայն, արդեն 23 տարեկանում կարողացել է գլուխ հանել իր կյանքից, իրեն ավելի վստահ է զգում և ամեն ինչ վերահսկում է:
Նա խոստովանել է նաև, որ ինքը լավագույն երգչուհին չէ, ասելով. «Ես Սելին Դիոնը չեմ: 16 տարեկանում ես ունեի բավականին ցածր ձայն, սակայն երբ անընդհատ զբաղվում ես այն զարգացնելով, հասկանում ես, որ դիապազոնը մեծանում է, և ես ուզում եմ այն լայնացնել մինչև մաքսիմում»:


