Ինչպիսի՞ ելք կունենա «Կատաղի ցուլի» համար պրոֆեսիոնալ ռինգում հոբելյանական 50-րդ մենամարտը


18:28 , 2 հոկտեմբեր, 2015

IBF, WBC, WBA, IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն հայազգի հռչակավոր բռնցքամատիկ Վախթնագ Դարչինյանն, ով պրոֆեսիոնալ ռինգում «կատաղի ցուլ» մականունն ունի, ասպարեզ է վերադառնալու վաղը՝ հոկտեմբերի 3-ին: Այս անգամ նրա մրցակիցն է ոչ այնքան հայտնի թաիլանդցի բռնցքամարտիկ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչն է:
Նրանց 10 ռաունդանոց մենամարտը կայանալու է Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում Ալեքսանդրիա բասկետբոլի մարզադաաշտում:

Իր վերջին մենամարտը 39-ամյա Դարչինյանն անցկացրել է այս տարվա հունիսի 6-ին Կալիֆորնիայում (ԱՄՆ), երբ 12 ռաունդանոց մենամարտի 8-րդ ռաունդում նոկաուտով զիջեց մրցակցին՝ արգենտինացի Խեսուս Կուելարին:
Հիշեցնենք, որ ծննդով վանաձորցի, Սիդնեյի ամառային օլիմպիադայից հետո Ավստրալիայում բնակություն հաստատած Վախթանգն, ով 2000թ.–ին նոյմբերի 3-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ մտավ ու Վիկ Դարչինյան անվանումով սկսեց իր հաղթարշավը: Նա մինչև 2007թ. հուլիսի 7-ն անպարտելի էր իր անցկացրած 28 մարտերում, սակայն այդ օրը 29-րդ մարտում իր պրոֆեսիանալ կարիերայի առաջին պարտությունը կրեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներից: 2009-ի սկզբներին մեր իշխանություններին հաջողվեց համոզել Վիկին կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, գլխավոր հովանավորն էլ դարձավ «Տաշիրը»: Այժմ արդեն կրկին Հայաստանն է ներկայացող մեծանուն բռնցքամարտիկ, որ մի ժամանակ նաև աշխարհի բացարձակ չեմպոին էր հռչակվել, քանի որ 3 վարկածներով չեմպիոնական գոտիներ էր նվաճել, պրոֆեսիոնալ ռինգում վաղն է անցկացնելու է իր կարիերայի հոբելյանական՝ 50-րդ մենամարտը: Դրանից 40-ում վանաձորցի նշանավոր բռնցքամարտիկը հաղթել է (այդ թվում 29-ը նոկաուտով), 8-ում պարտվել է մրցակիցներին (որից 4-ում նոկաուտով) և մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: Ինչպիսի ավարտ կունենա հերթական՝ հոբելյանական 50-րդ մենամարտը, կիմանանք արդեն վաղը: Նկատենք, որ նրա մրցակիցը դեռ միայն 16 մարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որից 12-ում հաղթել է (7-ը նոկաուտով), իսկ 4-ում պարտվել զիջել է մրցակիցներին (դրանցից 2-ը նոկաուտով):