Թուրքիան իր լուրջ անհանգստությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ


17:07 , 2 հոկտեմբեր, 2015

Թուրքիան իր լուրջ անհանգստությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուն արտահայտել է իր մտահոգությունները Սիրիայում ռուսական ավիահարվածների ու Իրանի օգնության վերաբերյալ՝ նշելով, որ ռուսական ավիացիան հարվածում է չափավոր ընդդիմությանը, Սիրիայի ազատ բանակին, իսկ Իրանն էլ՝ մարդկային ու նյութական միջոցներով աջակցում դրան: 
Թուրքիայի վարչապետը նաև սպառնացել է Սիրիայի տարածքում հնարավոր գործողություններով քրդական Ժողովրդավարական միության դեմ, եթե վերջինիս զինյալները փորձեն թափանցել Թուրքիա, քանի որ թուրքական կողմն այն համարում է որպես ՔԲԿ-ի սիրիական թև: