Մեծ Բրիտանիայում գործող Ռուսաստանի դեսպանատունը թվիթերում ծաղրել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին


15:27 , 2 հոկտեմբեր, 2015
Մեծ Բրիտանիայում գործող Ռուսաստանի դեսպանատունը թվիթերում ծաղրել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմենդին: Դեսպանատան թվիթրյան էջը հրապարակել է հրթիռներով ռուսական ինքնաթիռի լուսանկար: 
Սա պատասխանն է այն բանի, որ սեպտեմբերի 30-ին Բրիտանիան Հեմենդի մակարդակով հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է խոստովանի, որ հարվածում է ոչ թե ԻՊ-ին, այլ Սիրիայի օպոզիցիային:

Սա հետաքրքիր պատասխան էր: Ամեն դեպքում զվարճալին այն է, որ ռուսները Բրիտանիայի լուրջ հայտարարություններին ինչ-որ ռուսական ինքնաթիռներով և հումորով են պատասխանում: 

Հ.Գ. Այսօրվա 7 երկրների կողմից արված հայտարարությունից հետո կարելի է պոպկորնով հարմար տեղավորվել և հետևել թվիթերյան զարգացումներին: Հուսով եմ՝ այս հայտարարությանը Լավրովը թվիթերում ռուսական սամագոն արաղի և селедка-ի նկարով չի պատասխանի: