Ինչո՞ւ են սրանք ամրացնում խոսափողներին


05:19 , 2 հոկտեմբեր, 2015

Պարզվում է՝ դրանք ինքնանպատակ կամ գեղեցիկ տեսքի համար չեն ամրացնում խոսափողներին։ Այն պաշտպանում է ձայնային տատանումներից։ Եթե «մերկ» խոսափողի վրա օդի ուժեղ ալիք գա, ապա այն կբախվի դրա կոշտ մակերեսին և կստեղծի օդային հորձանուտ։ Երբ հեռարձակումն ընթանում է բաց երկնքի տակ, խոսափողի մեջ լսվում են օդի տատանումները։ Այդ պատճառով էլ դրանց վրա անցկացնում են մորթյա կամ պորոլինե (սպունգե) պաշտպանիչ կազմ, որը պաշտպանում է խոսափողը քամուց։ Այդպիսի հարմարանքներն անհրաժեշտ են նաև ստուդիաներում, քանի որ որոշ երգիչներ կամ հռետորներ «Պ» և «Բ» բաղաձայների միջոցով «դուրս են թքում» օդը։ Այդ ընթացքում հեռուստադիտողը կամ ռադիոլսողը «հարված» է ստանում ականջներին։ 

Այնպես որ, առանց այդ հարմարանքի հնարավոր չի լինի ո՛չ որակյալ ձայն ստանալ, ո՛չ էլ պրոֆեսիոնալ ձայնագրություն անել։

Անհրաժեշտության դեպքում դրանք նաև ձայնագրիչների վրա են ամրացվում։