Առանց այն էլ անտառ չունեցող երկրում Հրապարակի բնական եղևնին ճոխություն է


17:46 , 3 դեկտեմբեր, 2012

Հայաստան, ուրախացիր դու տոնածառ ունես: Գրողը տանի ուրախացիր չէ՞ որ դու այնքան անտառներ ունես, որ կարող ես մի քանի տասնյակ եղեվնի հեշտ ու հանգիստ կտրել եւ հանգիստ մեկ ամիս ուրախանալ ողբալի վիճակովդ: Ասենք ինչո՞ւ է, օրինակ, աշխարհի զարգացած երկրների 90 տոկոսում, որտեղ անտառները կազմում են երկրի 50-60 տոկոսը, Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ տեղադրվում արհեստական եղևնի, իսկ մեր երկրում, որտեղ անտառները կազմում են ընդամնենը 3-4 տոկոսը, հատվում են տասնյակ ծառեր: Հետո էլ բողոքում ենք, թե անտառներ չունենք: Եթե հաշվենք, որ այդպես անխնա ձեւով Ամանորը տոնեն նաև պետության մեծամեծերը (իրենց հատուկ ճոխությամբ 10-20 եղեվնի), ապա բնականաբար չենք ունենա անտառներ: Իսկ Բնապահպանության նախարարությունը ավանակի ականջում քնած է կամ արթնանում է, երբ որպես քաղաքական գործիք պիտի օգտագործվի: