Մեր բանակը որոշել է Ադրբեջանին խաղաղություն պարտադրել


22:15 , 1 հոկտեմբեր, 2015

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ ցուցադրեց Արցախի բանակի պատժիչ գործողությունների տեսագրությունը, որոնց հետևանքով ադրբեջանական մի քանի զորավան է վերացվել։ Ներկայացվեց նաև մեր զինուժի հետագա ռազմավարությունը։ Հաշվի առնելով, որ հանդիպումը փակ էր, և շատ բաներ հրապարակման համար չէին, ապա կարճ կարելի է ասել, որ մեր բանակը որոշել է Ադրբեջանին խաղաղություն պարտադրել։