Դադարեք պահանջել ՀԱՊԿ-ից կատարել իր պարտականությունները


22:06 , 1 հոկտեմբեր, 2015

Դադարեք պահանջել ՀԱՊԿ-ից կատարել իր պարտականությունները Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Բավական է ՀԱՊԿ-ը միջամտի այս հակամարտությանը, և Հայաստանը, հայկական բանակը, որպես գործոն, որպես քաղաքականություն թելադրող գործոն, վերջնականապես կդադադրեն գոյություն ունենալ: Այո՛, այժմ ստատուս քվոն պահպանվում է հայ զինվորների, սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչների կյանքի գնով: Երբ լինի ՀԱՊԿ-ի ներգրավվումը, ստատուս քվո էլ չի լինելու, որը պահելու կամ չպահելու անհրաժեշտություն լինի: Արցախում, Հայաստանում թելադրողը լինելու են Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը: Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, սիրում է թելադրել Ալիևի նամակներով: