«Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ». փաստագրական ֆիլմ ստալինյան բռնություններին զոհ դարձած հայ գրողի մասին (VIDEO)


17:35 , 3 դեկտեմբեր, 2012

Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ չարենցյան ողբերգության հեռուստատեսային տարբերակը։