Ինչ է հուշում կնոջ բնավորության մասին սեքսում նրա ամենասիրած դիրքը


22:00 , 1 հոկտեմբեր, 2015

Նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող բաները շատ բան կարող են պատմել մարդու բնավորության մասին: Սեքսը մեր կյանքի ամենաինտիմ մասն է, և զարմանալի չէ, որ այն կարող է մեզ բաց գրքի պես ներկայացնել: Ինչպիսին Դուք անկողնում եք, այնպիսին էլ մնացած հարցերում եք:

Սեքսում սիրած դիրքն իսկական լակմուսային թուղթ է, որով կարելի է շատ բան պարզել կնոջ բնավորության մասին: Ահա թե ինչ են հուշում տարբեր դիրքերը սեքսում դրանց երկրպագուհիների բնավորության գծերի մասին:

1. Հեծյալ

Դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Դուք սովոր եք ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք ու միշտ ստանալ այն, ինչ ուզում եք: Դուք ինքնավստահ եք ու գրավում եք շրջապատի ուշադրությունը: Դուք չեք վախենում պատասխանատվություն ստանձնելուց: Դուք վստահ եք, որ եթե որոշումներ կայացնելու իրավունքն առնեք Ձեր ձեռքը, ապա ցանկացած «ուղևորություն» էպիկական կարող է դառնալ:

2. Դոգգի

Դուք անկեղծորեն վայելում եք՝ տրվելով զուգընկերոջը: Ձեզ շատ է գրգռում այն միտքը, որ նրան թվում է, թե ղեկավարում է Ձեզ, մինչդեռ իրականում հենց Դուք եք առաջին ջութակի դերը խաղում:

Ննջարանում, ինչպես և կյանքում, Դուք սիրում եք թաքուն հաղթել, հատկապես, երբ դա Ձեզանից չեն սպասում: Դուք սիրում եք շրջապատողներին ստիպել անել այն, ինչ Դուք եք նրանցից սպասում: Դուք ջանում եք, որպեսզի երկուսիդ համար էլ լավ լինի, բայց միայն մինչև այն պահը, երբ Դուք եք ֆինիշին հասնում՝ միշտ աշխատելով առաջինը դա անել:

3. Գդալ

Դուք չեք սիրում դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց: Ձեզ առանձնապես չեն գրավում փոփոխությունները, ու Դուք ամենևին չեք ամաչում դրանից: Ձեզ դուր են գալիս մտերմիկ, հասկանալի ու պարզ բաներ, իսկ ռիսկն ու ազարտը Ձեր համար չեն:

Շրջապատը Ձեզ տեսնում է որպես հանգիստ ու չլարվող կին, քանի որ Դուք հազվադեպ եք հուզվում։ Եվ դուք գիտեք, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Դուք երբեք չեք դավաճանում Ձեր ճաշակին, բայց Ձեզ հատուկ է որոշակի սառնություն ու հակվածություն ծուլության հանդեպ:

4. 69

Դուք ամենայն անկեղծությամբ ու անմնացորդ կերպով հավատում եք Ձեր վայրիությանն ու բացառիկությանը: Ձեզ դուր է գալիս ուրախացնել Ձեր մտերիմներին, իսկ իրենք իրենց հերթին են հաճույք պարգևում Ձեզ: Դուք իսկական հեղափոխական են՝ ոգեշնչումով լցված հայացքով: Դուք շփվող եք, կենսուրախ ու երբեք չեք տխրում: Դուք սիրում եք սովորական բաներին նայել այլ տեսանկյունից ու արհամարհում եք սահմանները: Դուք համարում եք, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի Ձեզ ինչ-որ սահմանների մեջ պարփակեք:

5. Մկրատ

Դուք իրոք խիզախ եք ու չեք վախենում մարտահրավերներ նետելուց: Եթե մրցանակը կարելի է շահել, ապա Դուք առաջինը կլինեք դրա համար պայքարել ցանկացողների շարքում: Առաջադեմ, նորարարական… այս բառերն ամենամոտն են Ձեզ իրենց ոգով: Բոլորին հայտնի է, որ մկրատի դիրքով սեքսն իսկական հերոսություն է, բայց դա Ձեզ չի վախեցնում: Դուք առաջադիմական սիրուհի եք ու սիրում եք զարգացնել Ձեր հմտությունները մինչև կատարելության աստիճան:

Բացի դրանից, Դուք իսկապես կամային մարդ եք, ով ղեկավարում է իր կյանքը միայն համապատասխան իր ցանկությունների:

6. Հակառակ հեծյալ

Դուք սառնասիրտ եք ու հաշվենկատ: Անկողնում Դուք ճարպիկ ու ճկուն եք, և հենց դա է Ձեր մեջ գնահատում Ձեր սիրելին: Դուք ինքնավստահ կին եք, ով երբեք չի կորցնում իր արժանապատվության զգացումը: Դուք սիրում եք Ձեր մարմինը, իսկ ձեր ինքնագիտակցությանը նախանձել կարելի է: Ձեզ չեն վախեցնում դժվարությունները, քանի որ Դուք կարող եք գլուխ դնել ցանկացած խնդրից:

7. Միսիոներական

Դուք սովորական մարդ եք, ում հետ շատ հեշտ ու հաճելի է շփվելը: Որոշ մարդիկ գուցե համարեն Ձեզ մի քիչ ձանձրալի, բայց միայն այն պատճառով, որ նրանք ի զորու չեն գնահատել Ձեր բարի բնավորությունն ու ինքնատիրապետումը: Դուք անկեղծ եք, ազնվազարմ ու հավատարիմ: Դուք չեք վախենում պարտավորվածություններից ու մտերմությունից: Իրականում հենց այդպիսի հարաբերություններ էլ Դուք սիրում եք:

8. Պեգգինգ

Դուք սիրում եքք անընդհատ ինչ-որ նոր բաներ փորձել: Միայն չբացահայտվածն է Ձեզ հետաքրքիր թվում: Դուք միշտ էլ եղել եք փորձարկող, ով միշտ պատրաստ է գլխով ընկղմվել նոր տենդենցների մեջ: Ձեր ընկերները միշտ հարցնում են Ձեր խորհուրդը, քանի որ վստահ են, որ Դուք ամեն ինչ գիտեք: Ցանկացած իրավիճակում Դուք սիրում եք ղեկավարել: Միևնույն ժամանակ Դուք սովոր եք Ձեր վրա վերցնել նոր՝ ոչ ավանդական դերեր: Դուք սիրում եք վիճել, գերադասում եք վառ հագուստ ու մեծ աքսեսուարներ:

9. Կանգնած

Դուք սիրում եք Ձեզ ուժեղ զգալ, իսկ Ձեր գերակայության մասին հայտարարելու հնարավորությունը Ձեզ իրական հաճույք է պատճառում: Այնպես չէ, որ Ձեր վարքը միշտ հանդուգն է, պարզապես Դուք շատ խարիզմատիկ կին եք ու գրեթե միշտ ուշադրության կենտրոնում եք: Եվ իհարկե, Դուք հրաշալի սիրուհիներ եք, և Ձեզ երբեք չի կարելի «կոճղ» անվանել անկողնում, քանի որ միշտ նախաձեռնող եք: Մի խոսքով, Դուք իսկական առաջնորդ եք, ով առավել շատ սիրում է հաղթել: