15:45 , 1 հոկտեմբեր, 2015
Հոկտեմբերի 1-10-ը Լիտվայի Կյապեդա քաղաքում զուգահեռաբար ընթանալու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները: Ըստ մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ ewfed.com-ում հրապարակված վերջնական հայտերի՝ 2 տարիքային խմբերում միասին ընդհանուր առամամբ տղաների՝ 8-ական և աղջիկների՝ 7-ական քաշային կարգերում աշխարհամասի չեմպիոնի կոչում են վիճարկելու 33 երկրի 352 մարզիկ, այդ թվում 218 ծանրորդ ու 124 ծանրորդուհի:
Հայաստանը մրցաշրջանի երիտասարդական այս պատասխանատու ստուգատեսում ըստ ներկայացրած վերջնական հայտերի ներկայացնելու են 10 մարզիկ՝ 8 ծանրորդ ու 2 ծանորդուհի: Բացի այդ ստուգատեսում ելույթ են ունենալու նաև սփյուքահայ 5 մարզիկ՝ 4 ծանրորդ ու 1 ծանրորդուհի:
Մինչ 20 տարեկանների առաջնության մասնակցելու են 32 երկրի 192 մարզիկ՝ 70 ծանրորդուհի, ու 127 ծանրորդ: Այս տարիքային խմբում Հայաստանն ունի 8 պատվիրակ, որոնցից 6-ը հանդես են գալու տղաների, 2-ը՝ աղջիկների մրցաշարերում: Այսպես մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթ են ունենալու են հետևյալ հայազգի մարզիկները ՝
Տղաներ՝
56կգ՝ Մարզպետ Մինասյան, ՀՀ, 18 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 240կգ,
Դավիթ Դավայան, 17 տարեկան, ՀՀ, երկամարտի նախնական պատվերը՝ 240կգ,
69կգ՝ Մելքոն Փափազյան, Բուլղարիա, 18 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 270կգ,
Ազատ Հակոբյան, ՀՀ, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 300կգ,
85կգ՝ Նորայր Ավետիսյան, ՀՀ, 19 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 350կգ,
94կգ՝ Կարուշ Ղուկասյան, ՀՀ, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 360կգ,
Սամվել Գասպարյան, ՀՀ, 17 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 360կգ,
Աղջիկներ՝
58կգ՝ Իզաբելա Յայլյան, ՀՀ, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 200 կգ,
69կգ՝ Անի Սարգսյան, Ռուսաստան, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 210 կգ,
Սոնա Պողոսյան, ՀՀ, 17 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 200կգ:
Մինչ 23 տարեկանների առաջնության մասնակցելու են 33 երկրի 145 մարզիկ՝ 54 ծանրորդուհի ու 91 ծանրորդ: Այս տարիքային խմբում Հայաստանն ունի միայն 2 պատվիրակ, ովքեր մասնակցելու են տղաների մրցապայքարին:
Այսպես, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթ են ունենալու են հետևյալ հայազգի մարզիկները՝
56 կգ՝ Սմբատ Մարգարյան, ՀՀ, 22 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 260 կգ,
Վանիկ Մկրտումյան, Ռուսաստան, 22 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 230 կգ,
77 կգ՝ Ռազմիկ Հունանյան, Ռուսաստան, 21 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 330 կգ,
94 կգ՝ Միքայել Միքայելյան, ՀՀ երկամարտի նախնական պատվերը՝ 330 կգ,
+105 կգ՝ Կարեն Մարտիրոսյան, Ռուսաստան, 22 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 370 կգ:
Մեր պատվիրակներից առաջինը հոկտեմբերի 3-ին Լիտվայի ժամանակով ժամը 19:30-ին մրցահարթակ կելնի մինչև 23 տարեկանների առաջնության 56 կգ քաշային կարգի ուժեղագույնների ՝ Ա խմբի մրցապայքարին մասնակցող 2015թ. մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նույն օրը՝ ժամը 18:30-ին:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը