Աննա Հարությունյանը՝ իր և Նարեկ Մակարյանի կրքոտ համբույրի մասին (VIDEO)


15:44 , 1 հոկտեմբեր, 2015

«Ուրիշի հոգին» հեռուստասերիալում գլխավոր դերակատարուհու փոփոխության մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Աննա Հարությունյանի մուտքը սերիալ բավականին քննարկվեց նաև բաց տեսարանների տեսանկյունից:

Օրերս նա և Նարեկ Մակարյանը (ֆիլմում՝ Մարիան և Վահագնը) հեռուստադիտողներին ներկայացան կրքոտ համբույրի տեսարանով։ Հայ դերասանների մասնակցությամբ նմանօրինակ կադրերը երկար ժամանակ քննարկման առարկա են լինում։ Քննադատության կիզակետում հայտնվում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները։

Իրական սեր....իրական կրքեր....Դիտեք այսօրվա սերիայում

Posted by Ուրիշի Հոգին - ՇԱՆԹ ՀԸ on 29 сентября 2015 г.

«Արվեստը, հատկապես՝ դերասանական արվեստը, ինչ-որ չափով հորինվածք է, սուտ։ Այդ պայմանականության մեջ հանդիսատեսին կրկնակի ստելն անհարգալից վերաբերմունք է հենց նրա նկատմամբ»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Աննան։ Հարցին՝ չի՞ սրտնեղում, երբ քննադատվում է այդ անկեղծության համար, դերասանուհին պատասխանեց. «Եթե անկեղծությունն էլ պետք է քննադատվի, ուրեմն պետք է միայն լռել»։

Աննայից հետաքրքրվեցինք, թե սիրելին ինչպես է վերաբերվում նմանատիպ տեսարաններին, սակայն նա ասաց, որ այժմ լիովին տրված է իր աշխատանքին և չի ցանկանում խոսել անձնականի մասին։

ՈՒՐԻՇԻ ՀՈԳԻՆ՝Դիտե՛ք այսօրվա սերիայում

Posted by Ուրիշի Հոգին - ՇԱՆԹ ՀԸ on 28 сентября 2015 г.

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի