15:03 , 1 հոկտեմբեր, 2015

Apple-ը թողարկեց iOS 9-ը, իսկ հետո դուրս եկավ iOS 9.0.1 թարմացումը, որը կարգավորեց որոշակի համակարգային թերություններ: Սակայն նոր օպերացիոն համակարգում առկա է առաջին հայացքից օգտակար, բայց գործնականում՝ խիստ վնասակար ֆունկցիա: Եթե Դուք չունեք առանց լիմիտների բջջային ինտերնետ, ապա կարող եք սկսել հսկայական ծախսերի տակ ընկնել:
Այն կոչվում է «Wi-Fi Assist» («Помощь Wi-Fi»՝ ОS-ի ռուսական տարբերակում) և ավտոմատ միացված է թարմացումից հետո: Այս ֆունկցիան ավտոմատ կերպով միացնում է Ձեր 3G-ն կամ 4G-ն, եթե iPhone-ը համարում է, որ Wi-Fi-ի արագությունն իրեն չի բավականեցնում:
Դա կարող է լինել ամենուր՝ գրասենյակում, կաֆեում, բարում և այլն: Կապի կետին մի քանի օգտատերեր կարող են միացած լինել, ու որպես հետևանք՝ Wi-Fi-ի արագությունը ցածր կլինի: Կարող է նաև լինել այնպես, որ տվյալ վայրում ի սկզբանե ADSL 2-4 մբ/վ կապ լինի, ու Ձեր սմարթֆոնն ավտոմատ կանցնի 3G-ի կամ էլ 4G-ի:
Սա կքամի Ձեր րոպեները, կամ էլ ամսվա հաշվեկշռին աստղաբաշխական թիվ կստանաք, եթե անսահմանափակ ինտերնետի փաթեթ չունեք: Այս ֆունկցիան ի սկզբանե միացված է iPhone6/6s/5/5s հեռախոսների համար:
iPhone 5s-ի օրինակի վրա ցույց կտանք, թե ինչպես անջատել այս ֆունկցիան.
1. Բացեք կարգավորումները
2. Ընտրեք «Сотовая связь»-ը
3. Օպցիաների ցանկով իջնում ենք մինչև վերջ, գտնում ենք «Помощь Wi-Fi»-ը և անջատում ենք այն:
Ուշադրություն դարձրեք հետևյալ տեքստին.
«Ավտոմատ կերպով օգտագործել բջջային տվյալները, եթե Wi-Fi միացումը վատ է աշխատում»:
Դժվար թե արտադրողները ցանկացել են Ձեզ վնասել, բայց ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ տհաճ անակնկալի կարող եք բախվել, եթե, չնկատելով, որ անցել եք բջջային ինտերնետի մի քանի հարյուր մեգաբայթը, թարմացումներ ներբեռնեք…