Արի ու տես, որ Մոսկվայի, Թեհրանի և Փարիզի շահերը համընկնում են համամարդկային շահերի հետ


19:48 , 30 սեպտեմբեր, 2015

Փաստը մնում է փաստ, որ վերջին տարիներին աշխարհին ու նորմալ մտածող մարդկանց ահուսարսափի մեջ պահող ու տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց վայրագ սպանության մեջ մեղավոր ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության դեմ իրապես պայքարում են երկու ուժ` Իրանն ու Ռուսաստանը, և, իհարկե, որոշ չափով ներգրավված է Ֆրանսիան: Ու ինձ համար անհասկանալի է ցանկացած «անալիծիկային հիմարություն», որը կարող է քննադատել այս երկրների պահվածքը: Իհարկե՛, ցանկացած երկիր իր շահերն ունի, բայց արի ու տես, որ Մոսկվայի, Թեհրանի և Փարիզի շահերը համընկնում են համամարդկային շահերի հետ: Եթե այս երկրները, և, ի մասնավորի Մոսկվան, կարողանան իսպառ ոչնչացնել մարդակերերին, ապա իրականացրած կլինեն պատմական առաքելություն: