Այսպես որ շարունակվի, հայ ընտրողի միակ ընտրության ձևը կմնա բոյկոտը


12:32 , 3 դեկտեմբեր, 2012

Սենց որ շարունակվի, հայ ընտրողի միակ ընտրության ձևը կմնա բոյկոտը: Հայ ընտրողը կանի ամեն ինչ, որ մասնակցությունն այնքան ցածր լինի, որ ընտրությունները ձախողվեն: Մարդիկ չեն գնա ընտրության, քանզի հիասթափված են: Կաշխատի «Այ մարդ մեկ ա սաղ որոշված ա» սկզբունքը: Ըստ Սահմանադրության՝ եթե չկա բավարար մասնակցություն, ընտրությունները համարվում են անվավեր, և նոր ընտրություններ են նշանակվում, որին իրավունք չունեն մասնակցել ձախողվածի թեկնածուները: Կասեք իշխանությունը հենց դա՞ ա ուզում: է, թող տենց լինի, եթե մեկ է՝ չի լինում ապահովել կոնսոլիդացիա, ինչ տարբերություն՝ ինչպես կհաղթի իշխանությունը: Գոնե մարդիկ իրենց խաբված չեն զգա: