Տարբեր կենդանիներ տարբեր կերպ են ընկալում աշխարհը։ Շներն ու կատուներն, օրինակ, գույները չեն տեսնում կիսով չափ։
Սա նշանակում է, որ նրանք այնպես չեն տեսնում շրջակայքն, ինչպես մենք ենք տեսնում։ Մարդկանց աչքերը եռաքրոմ են, ինչը նշանակում է, որ մեր աչքերը երեք տեսակի ֆոտոռեցեպտորներ ունեն, որոնք ընկալում են կարմիրի, կանաչի ու կապույտի երանգները։ Ինչևէ, բոլոր կենդանիները չէ, որ եռաքրոմ աչքեր ունեն, որոշները միայն երկու, մյուսները չորս ֆոտոռեցեպտորներ ունեն։ Կենդանիների կողմից աշխարհի ընկալման տարբերությունը հիմնականում կապված է գույների ու տեսողության հետ։
Ստորև ներկայացված նկարներն ավելի պարզ են արտացոլում այն, թե որքան է մարդու տեսողությունը տարբերվում այլ արարածների տեսողությունից։ Սա բավականին ապշեցնող է։
ԿԱՏՈՒ։ Կատուներն առեղծվածային արարածներ են։ Ի տարբերություն մարդկանց՝ կատուների աչքերը դիքրոմատ են, ունեն երկու տեսակի ֆոտոռեցեպտորներ։ Սա նշանակում է, որ կարմիր կամ կանաչ գույներ ունեցող առարկաները բոլորովին այլ կերպ են ընկալվում նրանց կողմից։ Բացի այդ, կատուների տեսողությունն ավելի աղոտ է մարդկանց տեսողության համեմատությամբ։
Կատու Մարդ
ՄԵՂՈՒ։ Մեղուները մարդկանց նման եռաքրոմ են, սակայն զգայուն են դեղինի, կապույտի ու ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ։ Ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ զգայունությունը մեղուներին հնարավորություն է տալիս ընկալել ծաղիկների թերթիկների նախշերը, որոնք նրանց հնարավորություն են տալիս հավաքել նեկտարը։ Հետազոտողները հավատացած են, որ ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ զգայունությունը մեղուների մոտ այնքան բարձր է, որ նրանք տեսնում են ուլտրամանուշակագույնի մեկից ավելի գույներ։ Մեղուների աչքերի տեսողությունը մարդկանց աչքերի տեսողության համեմատությամբ ավելի ցածր է, հետևաբար ավելի աղոտ։
Մեղու Մարդ
ԹՌՉՈՒՆՆԵՐ։ Թռչունները տետրաքրոմ աչքեր ունեն՝ չորս տեսակի ֆոտոռեցեպտորներով, որոնք ընկալում են կարմիրը, կանաչը, կապույտը և ուլտրամանուշակագույնը։ Թռչունները, հիմնականում՝ խոշոր գիշատիչ թռչունները, բարձր տեսողություն ունեն. արծիվը, օրինակ, 2.5-ով ավելի բարձր տեսողություն ունի, քան մարդը։
Թռչուն Մարդ
ԲՈԺՈԺԱՎՈՐ ՕՁ։ Բոժոժավոր օձի տեսողությունն օրվա ընթացքում ցածր է, սակայն գիշերը՝ մթության մեջ, նրանք ավելի լավ են տեսնում։ Մի քանի այլ տեսակ օձերի նման բոժոժավոր օձերը զգայական ապարատներ ունեն, որոնք կոչվում են «հորային օրգաններ», որոնք գտնվում են նրանց աչքերի ու ռնգերի արանքում։ Այս օրգաններից յուրաքանչյուրն իր մեջ մեմբրաններ ունի, որոնք կարող են զգալ տաքությունը, որն այնուհետև փոխակերպվում է նյարդային ազդանշանների։ Դրանից հետո նրանք հայտնաբերում են մոտակա որսի տաքությունը։ Բոժոժավոր օձի ուղեղն այդ պատճառով ջերմային պատկեր է տեսնում, որը նման է այն պատկերներին, որ մենք կարող ենք տեսնել ինֆրակարմիր ճառագայթներով տեսախցիկից։
Օձ Մարդ
ՍԻՊԵ (каракатица): Սիպեի տեսողությունը մարդու տեսողությունից ավելի խավար է և գույներ բոլորովին չի տարբերում։ Նրանք միայն մոխրագույնի երանգներ են տեսնում։ Նրանց աչքերի ֆոտոռեցեպտորները կարող են տարբերել բևեռացումը, մի բան, որը մարդու աչքերն անկարող է անել։ Բևեռացված այս պատկերն արված է պատկերը մոխրագույն երանգով խմբագրելուց հետո, որպեսզի ստացվի այն վերջնական պատկերը, որը տեսնում է սիպեն։
Սիպե Մարդ