Թե իրենց ելույթների ժամանակ քարոզչական ու քաղաքական ինչ տեխնոլոգիաներ կիրառեցին Պուտինն ու Օբաման, ոչ ոք ուշադրություն չդարձրեց


10:52 , 30 սեպտեմբեր, 2015

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները լանչի ժամանակ բաժակները չխփեցին, նույնիսկ կես ժպիտ փոխանակեցին: Սա լրատվամիջոցների համար դարձավ դարի թիվ մեկ լուրը, սենսացիա, գուցե վերլուծական ծավալուն հոդվածներ էլ գրեն, բայց թե իրենց ելույթների ժամանակ քարոզչական ու քաղաքական ինչ տեխնոլոգիաներ կիրառեցին Պուտինն ու Օբաման (հատկապես Պուտինը), ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ինչպես իմ լավ բարեկամ, դիվանագետ Արման Նավասարդյանն է ասում՝ աշխարհն ականջների վրա կանգնեց...