Բա չկա՞ մեկը, որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ի՞նչ ես անում


09:57 , 30 սեպտեմբեր, 2015

Անտեր ժառանգություն:
Սա Հայաստանի եզակի հուշարձաններից մեկն է՝ Չեսար իշխանի պալատը, նրա, ով կառուցել է նաև Սելիմի քարավանատունը: Նման երկրորդ հուշարձան ուղղակի չկա: 
Իհարկե ընդգրկված է պետական նշանակության հուշարձանների ցանկում, իհարկե պահպանվում է պետության կողմից: Եթե Վայոց Ձորում փորձեք որևէ հուշարձանի լայնությունը չափել, միանգամից կհայտնվեն մի քանի հսկողներ, շտապ կզանգեն Երևանից՝ էդ ի՞նչ եք անում:
Բա չկա՞ մեկը, որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ի՞նչ ես անում: