Մեր տղաները լիկվիդացրել են թշնամու հենակետը, թշնամին ունի երկու վիրավոր


01:00 , 30 սեպտեմբեր, 2015

Օրը դիմավորում ենք լավ լուրով։
Թշնամին կրկին պատժվել է։
Արցախի սահմանի հարավարևելյան և արևելյան հատվածում (Ակնա և Վարանդա) մեր տղաները լիկվիդացրել են չորս հեկտար տարածքի վրա տեղակայված թշնամու խոշոր ռազմաբազան` այսպիսով լռեցնելով մեր դիրքապահների ուղղությամբ արձակվող կրակոցները:
Պատժիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է թշնամու ռազմական տեխնիկան, 82 մմ ականանետային մարտկոցը, ավտոտեխնիկան, ռազմաբազայի տարածքում գտնվող զորանոցը և այլ շինություններ: 
Թշնամին ունի երկու վիրավոր: 
Ի դեպ, ազիկներն արդեն սկսել են հմտանալ թաքնվելու հարցում: Չնայած բախտները չի բերել: Թաքստոցը, որտեղ ծվարել էին 10 գոյուն, ևս ոչնչացվել է: Տասից չորսը փլատակիների տակից դուրս են եկել ու փախել, իսկ մնացած վեցի մասին առայժմ տեղեկություն չկա:
Հույս պահենք, որ ոչնչացվել են: 
Ամեն մի ոչնչացված թշնամու հետ լռում է նրա զենքը, որ պիտի կրակի մեր դիրքապահների ուղղությամբ:
Ուրեմն, ինչքան շատ ոչնչացված թուրք, այնքան հանգիստ մեր դիրքերում:
Ի դեպ, ևս մեկ թշնամի ոչնչացվել է երեկ ցերեկն Ակնայի ուղղությամբ սահմանում: