Մարդկանց վարքագիծը փոխելու համար նախ պետք է համակարգը փոխել


11:02 , 3 դեկտեմբեր, 2012

Ընտրությունների հետ կապված մի բան էլ:

Ջինսով ու վարդագույն կոշիկներով տիկինը նույն ջանասիրությամբ կարող ա անցկացնել ամենաթափանցիկ ընտրությունները, եթե նրան այդպիսի հրահանգ իջեցվի վերևից: Իսկ գայլը ընդե տեսնող երիտասարդը ընտրակեղծիք կատարողին նույն ձևով կհեռացնի ընտրատեղամասից, եթե հրահանգը այդպիսին լինի:

Ուզում եմ ասեմ, որ մարդկանց վարքագծի հիմք են հիմնականում խաղի կանոնները, ու եթե փոխվի համակարգը և նոր խաղի կանոններ հաստատվեն, ապա նրանք էլ կփոխեն իրենց վարքագիծը: Իսկ նրանց նմանների աշխարհայացքը փոխելու համար ժամանակ ծախսելն անիմաստ է: 

Դրա համար պետք է համակարգը փոխելու վրա աշխատել: