Հայտնիներից ով քանի՞ տարեկան է


18:15 , 29 սեպտեմբեր, 2015

BlogNews-ը շարունակում է ներկայացնել հայտնիների տարիքները։ Այս անգամ առանձնացրել ենք հայտնի տղամարդկանց տարիքները։

Մեր մանկության հումորիստը՝ դերասան Աշոտ Ղազարյանը, այս տարի բոլորել է 66 տարին։  Դերասան Արմեն Մարությանը նրանից 2 տարի է փոքր՝ դեկտեմբերին նա կդառնա 64 տարեկան։

Դերասան Հայկ Մարությանն այս տարի կդառնա 39 տարեկան։ Երգիչ Արա Մարտիրոսյանը նրանից մեկ տարով փոքր է, այս տարի բոլորել է 38 տարին։

Դերասան Խորեն Լևոնյանն այս տարի դարձավ 32 տարեկան։ Դերասան Հայկ Աֆրիկյանը նրա հասակակիցն է, թեև արտաքնապես նրանք էլ հասակակիցներ չեն երևում։

Որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում՝ դերասան Սոս Ջանիբեկյանն ու երգիչ Էրիկ Կարապետյանը հասակակիցներ են. նրանք 27 տարեկան են։ էրիկն ավելի փոքրակազմ է և շնորհիվ դրա ավելի փոքր է երևում նաև տարիքով։