Ինչո՞ւ Վալերիան որոշեց դուետ ձայնագրել Արման Հովհաննիսյանի հետ


20:15 , 29 սեպտեմբեր, 2015

EXCLUSIVE

Երեկ Արման Հովհաննիսյանը և Վալերիան ներկայացրեցին իրենց համատեղ աշխատանքը: BlogNews.am-ի հետ զրույցում Արմանի մենեջեր Լուսինե Արշակյանը պատմեց համագործակցության մի քանի մանրամասներ:

«Սեր իմ անուշ». այսպես է կոչվում երգը, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանը: Չնայած երգը չունի տեսահոլովակ, բայց արդեն հասցրել է սիրվել. «Երկկողմանի ցանկություն կար, որ այս երգն ունենար տեսահոլովակ, և անգամ Իոսիֆ Պրիգոժինն է սոցիալական ցանցի իր էջում արտահայտվել Արման Հովհաննիսյան երգչի մասին, բայց երգիչները ժամանակ սղության պատճառով չհասցրեցին տեսահոլովակ նկարահանել»,-պատմեց Լուսինեն: 

Այս երգը Վալերիան և Արմանը երգել էին կորպորատիվ առիթի ժամանակ, երբ Վալերիան Հայաստան էր եկել, և այստեղ էլ ձայնագրվել է երգը։ «Թե՛ Վալերիան, և թե՛ Իոսիֆ Պրիգոժինը լավ ծանոթ էին Արման Հովհաննիսյանի գործունեությանը և բավականին հավանում են այն, սա էլ համագործակցության պատճառ հանդիսացավ»,-եզրափակեց Լուսինեն:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի