21:59 , 2 դեկտեմբեր, 2012
6-ամյա Նարեկը տառապում է նեյրոլեյկոզ (արյան քաղցկեղ), հիվանդությամբ: Շատերի գթասրտությունից է կախված երեխայի կյանքը:
2009թ. երեխայի մոտ բժիշկները հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Հայաստանում բուժումից հետո հիվանդությունը կրկնվել է, այս անգամ՝ նեյրոլեյկոզի տեսքով, որից հետո երեխան ստացել է բլոկային բուժում, վերջնական անալիզները հանձնել է մեկ շաբաթ առաջ Մոսկվայում՝ ակադեմիկ Բլոխինի անվան օնկոլոգիական կլինիկայում, ըստ ոսկրածուծի եւ ողնուղեղի ախտորոշման արդյունքների` երեխային շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Իսկ այդպիսի բուժումը իրականացվում է դրսում եւ մեծ գումարներով: Վիրահատությունն արժի 120-130 հազար եվրո: Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել ВТБ բանկի հետևյալ հաշվեհամարներին.