Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը դիտարկելիս տեսնում ես, որ Հայաստանում ձևավորվում է կալվածատերերի խավ


18:47 , 28 սեպտեմբեր, 2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը դիտարկելիս տեսնում ես, որ Հայաստանում ձևավորվում է կալվածատերերի խավ նաև դրանց շրջանում, ինչը ոչ միայն աննորմալ երևույթ է, այլ ժամանակավրեպ: Արևմտյան քաղաքակրթության տիրույթում կալվածատերերը ձևավորվեցին վաղ միջնադարում՝ ճորտ քաղաքաբնակներով ու գյուղացիներով հանդերձ, այնուհետև սկզբում առաջինները, իսկ այնուհետև երկրորդները ստացան անձնական ազատությունը, ու մի քանի դար անց կալվածատիրությունը հեռացավ պատմական թատերաբեմից: Աննորմալ է, որովհետև երևանյան կամ մարզային պաշտոնյան իր պաշտոնական գործերով զբաղվելու հետ մեկտեղ՝ դա լավագույն դեպքում, պիտի զբաղվի գյուղատնտեսությամբ և կամ դրա փոխարեն պիտի զբաղվի գյուղատնտեսությամբ: Իսկ մեր բարձրաստիճան չինովնիկները, որքան ես եմ հասկանում, հաստատ հանճարներ չեն, որ կարողանան համատեղել անհամատեղելի զբաղմունքները: