Բացահայտվել է iPhone 6s-ի ինքնարժեքը. դուք կապշեք, երբ պարզեք, թե ինչ ագահ են Apple-ում (Photo)


18:59 , 28 սեպտեմբեր, 2015

ԱՄՆ-ի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկի՝ «Bank of America» փորձագետները պարզել են, թե որքան է նոր iPhone 6s-ի իրական ինքնարժեքը:

1

Վերլուծություն անելու համար սմարթֆոնը բառիս բուն իմաստով մասերի են բաժանել ու առանձին-առանձին հաշվել դրանցից յուրաքանչյուրի աշխատանքը:

Եվ այսպես, պարզվում է, որ ամենաթանկը հեռախոսի էլեկտրոնային բաղադրությունն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 127 դոլար: Կենտրոնական A9 64 գիգաբայթանոց պրոցեսորի արժեքը 25 դոլար է, 64 գիգաբայթանոց ֆլեշ կուտակիչն արժե 20 դոլար, բջջային կապի միկրոսխեման՝ 25 դոլար, տարատեսակ ազդանշանային համակարգերը՝ 22 դոլար: Սմարթֆոնի այլ մասերը, ինչպիսիք են տեսախցիկը, մարտկոցները և էկրանը, արժեն 74 դոլար, իսկ կորպուսի ձևավորումը՝ 33 դոլար:

Այսպիսով, iPhone 6s-ի իրական ինքնարժեքը $326 դոլար է կազմում: Այս թվի մեջ ներառված չեն գովազդային, լոգիստիկ ու արտադրողական ծախսերը:

Մնում է հավելել, որ ԱՄՆ-ում iPhone 6s մանրածախ գինը 749 դոլար է, ինչը նշանակում է, որ միայն ամերիկյան շուկայում Apple-ի մարժան կազմում է 423 դոլարը, ինչն ավելի քան երկու անգամ բարձր է ինքնարժեքից: