Պարզվում է՝ 170 միլիոնանոց շուկան խաղող ու վարունգ չի սիրում


16:45 , 28 սեպտեմբեր, 2015

Ես մի շուկայի մասին եմ լսել, ասում են՝ 170 միլիոնանոց է: Մի երկու տարի առաջ ասում էին մտնում ենք ու վերջ, շուկան գալիս, բակի ծառի պտուղը քաղում, տանում է: Լարսում բեռնափոխադրողներն էլ հերթ չեն կանգնի, կաբինետ-կաբինետ «օրինական» կաշառք չեն տա ռուս սահմանապահներին: Պտուղի դիմաց էլ քեշ ռուբլով կվճարեն: Գյուղացիներն էլ ճանապարհները չեն փակի: Ի՞նչ ճանապարհ, բոլորը հարուստ են լինելու:

Բայց արի ու տես` մեր կառավարությունն ամեն ինչ հաշվարկել էր ճիշտ, միայն մի բանում էր սխալվել` պարզվում է՝ 170 միլիոնանոց շուկան խաղող ու վարունգ չի սիրում: Ճ:Ճ:Ճ