Կդառնա՞ արդյոք հայ թենիսիստուհին նաև Տաշքենդի գերմրցաշարի թագուհին


09:42 , 28 սեպտեմբեր, 2015

Տաշքենդում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկում է արդեն 17–րդ անգամ կազմակերպվող կանանց թենիսի 250 հազար դոլար մրցանակային հիմնադրամով WTA Tashkent open անվանումով բարձրակարգ մրցաշարը, որտեղ ստուգատեսի գլխավոր մրցանակներ են խաղարկելու Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի 100-ից ավելի առաջատար թենիսիստուհիներ:
Ունեցած բարձր վարկանիշի շնորհիվ առանց սեպտեմբերի 26-27-ին ընթացած որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու հիմնական մրցաշարի ցանցի 17 թենիսիստուհիների շարքում ընդգրկել է նաև թենիսի կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանը, ով հուլիսին Բաքվում ընթացած նմանատիպ բարձակարգ գերմրցաշարի՝ BACU CUP-ի հերոսուհին է և այդ ստուգատեսի կրկնակի հաղթող դարձավ՝ լավագույնը ճանաչվելով թե՛ մենախաղում և թե՛ զուգախաղում՝ ընկերակցելով իր համերկրացի Ալեքսանդրա Պանովայի հետ:
Այս նշանակալի հաջողությունների շնորհիվ հայազգի թենսիստուհին դասակարգման համաշխարհային՝ WTA-ի վարկանիշային ցուցակում իր կարիերայի ընթացքում առաջին անգամ բարձացավ լավագույնների հարյուրյակ:
Այսօր հրապարակված դասակարագման ցուցակում Մարգարիտան մենախաղում զբաղեցնում է 73-րդ, իսկ զուգախաղում՝ 86-րդ հորիզոնականներն ու բնականաբար Տաշքենդի գերմրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է համարվում:
Նկատենք, որ ստուգատեսի հիմնական ցանցում ընդգրկվածների թվում են ու գլխավոր մրցանակի հավակնորդների շարքին են դասվում նաև հեղինակավոր այնպիսի թենիսիստուհիներ, ինչպիսք են գերմանուհիներ Անիկա Բեկը (մենախաղի WTA-ի վարկանիշային ցուցակում հիմա 43-րդ տեղում է) ու Կարինա Վիտոեֆտը (58), շվեդուհի Ջոհաննա Լարսոնը (61), լեհուհի Ուրսուլա Ռադվանսկան (87), սերբուհի Բոյանա Յովանովսկին (106):
Երեկ երեկոյան կայացան հիմնական մրցաշարի մենախաղի և զուգախաղի վիճակահանություննները: 
Կույր վիճակահանության արդյուքներով մենախաղի 1-ին շրջանում՝ 1/16-րդ փուլում, Գասպարյանին մրցակից բաժին հասավ զուգախաղի նրա զուգընկերուհին՝ այսօր համաշխարհային դասակարգման ցուցակում մենախաղում՝ 131-րդ, իսկ զուգախաղում՝ 42-րդ հորիզոնականը զբաղեցնող 26-ամյա ռուսաստանցի Ալեքսանդրա Պանովան: Նրանց մենախաղի հանդիպումը կկայանա այսօր:
Այս զույգի հաղթողը հաջորդ՝ 1/8-րդ փուլում ուժերը կչափի Ելենա Վեսնինա, Ռուսաստան- Աննա-Լենա Ֆրիեդսամ, Գերմանիա զույգի հաղթողի հետ:
Զուգախաղում, որտեղ Գասպարյան/Պանովա զույգը մեկնարկելու է վաղը՝ սեպտեմբերի 29-ին, 1/8-րդ փուլում մրցակից է բաժին հասել Նաո Հիբինո (Ճապոնիա, զուգախաղի 194-րդ վարկանիշ) /Անժելիկա Կալինինա (Ուկրաինա, 265) երկյակը: 
Հավելենք, որ այս գերմրցաշարի մենախաղի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին ու կարժանանա 43 հազար դոլար պարգևավճարի և վարկանիշային 280 միավորի, իսկ զուգախաղի հաղթողներին էլ բաժին կհասնի 12300 դոլար պարգևավճար ու վարկանիշային 280 միավոր: 
WTA Tashkent open գերմրցաշարի ընթացքի մասին առավել մանրամասն ու հրատապ տեղեկություներ կարող եք իմանալ tennis.uz/news. կայքից: 

Պատրաստեց Արամ Ուգուջյանը: