ՀԱՊԿ-ը կորցնում է ՆԱՏՈ-ի հավասարազոր մրցակիցը լինելու բոլոր հավակնությունները


16:47 , 27 սեպտեմբեր, 2015

ՀԱՊԿ-ը ոչ միայն չկարողացավ աշխարհում ստանձնել այն դերն ու ազդեցությունը, որն ուներ Վարշավայի պայմանագրի երկրների ռազմաքաղաքական խմբավորումը, այլ նաև աստիճանաբար կորցնում է ՆԱՏՈ-ի հավասարազոր մրցակիցը լինելու բոլոր հավակնությունները: 
Տարաբնույթ փորձությունների հետ միասին այն չկարողացավ լուծել թերևս կարևորագույն խնդիրներից մեկը` ունենալով ընտրության երկու տարբերակ.
1. Գնալ խոշոր հակամարտության, բայց չհանձնել դաշնակցին:
2. Ոտնահարել ամրագրված կանոնադրությունն ու սկզբունքները և չարձագանքել դաշնակցի դեմ իրականացվող ագռեսիային: Ռազմաքաղաքական դաշինքը մինչև այժմ գնացել է երկրոդ ճանապարհով, ինչն էլ չի կարող չազդել աշխարհում նրա ունեցած կշռի վրա: