Քֆուր հասնում ա ցանկացա՛ծ երեխա, կին ու ծեր կոտորել ուզողին


13:03 , 27 սեպտեմբեր, 2015

Ինչի՞ ենք քֆուր անում մեր արևմտյան ու արևելյան հարևաններին, որ ուզել կամ ուզում են կոտորեն մեր երեխեքին, կանանց ու ծերերին: Որովհետև երեխեք, կին ու ծեր են ուզել/ուզում կոտորե՞ն, թե՞ որովհետև մե՛ր երեխեքին, կին ու ծեր են ուզում/ուզել կոտորեն:
Հիասթափեցնող լուր ունեմ ժողովուրդ, քֆուրը էթնիկ սահմանափակում չունի, ինքը համամարդկային երևույթ ա, ու հասնում ա ցանկացա՛ծ երեխա, կին ու ծեր կոտորել ուզողին: Նենց որ ձեզ մի քիչ մտածած պահեք: