11:41 , 27 սեպտեմբեր, 2015
Բաղադրիչներ
կարտոֆիլ – 3 հատ (միջին չափսի)
կանաչի – 150գր (չորացրած)
ձիթայուղ – 200գր
աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:

- Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:

- Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:

- Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :

- Թողնում ենք կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի:
Եվ ահա համեղ չիպսերը պատրաստ են:

Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ