Եզդի երիտասարդները պատրաստակամ են մեկնել սահման և պայքարել թշնամու դեմ


22:19 , 26 սեպտեմբեր, 2015

imageGalaTV.am-ը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը՝  կրակահերթի տակ պահելով հայկական գյուղերը:

Կրակոցների արդյունքում զոհվում են խաղաղ քաղաքացիներ, սահմանին՝ զինվորներ:

Ես՝ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանս, ողջ եզդիական համայնքի անունից ցավակցություն եմ հայտնում մեր ընդհանուր թշնամու գնդակից զոհված անմեղ քաղաքացիների և քաջ զինվորների ընտանիքի անդամներին, հարազատներին:

Ես վստահեցնում եմ, որ ինչպես Սարդարապատի ու Բաշ Ապարանի, Ղարաբաղի ճակատամարտերում, այնպես էլ հիմա եզդի ժողովուրդը կանգնած է իր եղբայր ժողովրդի կողքին և պատրաստ է ամեն վայրկյան զենքը վերցնել ու մեկնել սահման՝ արյան գնով պահպանելու մեր հողը, կռվելու մեր ընդհանուր թշնամու դեմ: