Նովոսիբիրսկում հայկական մարմնամարզության նորօրյա աստղերը փայլում են ողջ հմայքով


09:16 , 26 սեպտեմբեր, 2015

Հայկական մարմնամարզության դպրոցը համաշխարահային մեծ հռչակ ունի և ժամանակին տվել է աստղերի ողջ համաստեղություն, առաջին հերթին ի դեմս մարզաձևի մեր նահապետներ՝ անմոռանալի ու լեգենդար Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի: Դպրոցի լավագույն ավադույթները հետագայում արժանիորեն շարունակել են Էդուարդ Միքայելյանը, Էդուարդ Ազարյանը, Արթուր Հակոբյանը… ու էլի բավական մեծ թվով հրաշալի մարմնամազիկների մի ողջ աստաղաբույլ: Սակայն նորանկախ Հայաստանի կայացման դժվարին առաջին տարիներին հայկական մարմնամարզության դպրոցը նկատելիորեն նահանջ ապրեց, ու, բնականաբար, նվաճումները հասկանալի պատճառներով բավական համեստ էին: Սակայն որքան էլ ծանր ու բարդ լիներ, իրենց հիմնած մասնագիտացված մարզադպրոցներում օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանն անդուլ աշխատանքով ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի հայկական մարմնամարզությունը չկորցնի իր դեմքն ու երբեմնի փառքը: Ցավոք, հայկական մարմնամարզության անխոնջ ու մեծ նվիրյալ Հրանտ Շահինյանը կյանքից հեռացավ 1996թ –ին՝ 73 տարեկան հասակում՝ անկատար թողնելով իր երազանքերի մեծ մասը: Բայց ահա մարզաձևի մեծ երախտավոր ու ՀՀ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնած մեր օլիմպիական միակ եռակի չեմպիոնը, օղակների արքա Ալբերտ Ազարյանը, չնայած իր արդեն պատկառելի տարիքին (նա 86 տարեկան է արդեն), երիտասարդական ավյունով շարունակում է իր բեղնավոր գործունեությունն՝ ի փառս հայկական մարմնամազական դպրոցի լավագույն ավադույթների պահպանման ու բազմապատկման: 
Նոր սերնդի մեր բոլոր մարզիչների ու հատկապես այսօր սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականը գլխավորող Հակոբ Սերոբյանի տքնաջան ու անբասիր աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին մեր սպորտային մարմնամարզությունը, հաղթահարելով բոլոր տեսակի դժվարություններն ու խութերը, կարողացավ ոտքի կանգնել ու կրկին վերածնունդ ապրել, վերականգնել իր բարի համբավն ու հիմա վերստին վերելք է ապրում: Եվ այդ անբասիր ու անմնացորդ նվիրումով աշխատանքը չէր կարող չտալ իր պտուղները: Ու հիմա արդեն եկել է այդ աշխատանքի պտուղերը հավաքելու ժամանակը:
Ուրախալի է արձանագրել, որ մեր մարմնամարզության մեջ աստիճանաբար ի հայտ են եկել նոր առաջատարներ ու աստղեր, որոնք փորձում են աշխարհին հիշեցնել, որ հայկական մարմնամարզության հայտնի դպրոցի լավագույն ավադույթների արժանի հետևորդներն ու շարունակողներ են: 
Վկան վերջին մի քանի տարիներին միջազգային ասպարեզում Վահագն Ստեփանյանի, Հարություն Մերդինյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Դավթյանի, Արթուր Թովմասյանի փայլուն ելույթներ ու արձանագրած հաջողություններ են:
Լավատեսության հիմքեր է տալիս նաև այն, որ նրանց ետևից եկող հերթափոխը ևս շատ հուսադրող է ու հայկական մարմնամարզության դպրոցի փառքը չխամրելու համար ջանքեր է գործադրում կրկին միջազգային ասպարեզում եղանակ ստեղծողների շարքերում լինել: 
Երեկ Նովոսիբիրսկում շարունակվող 1996թ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգոռնու մրցանակների հոբելյանական՝ 10-րդ միջազգային խաղարկության 2-րդ օրը մեդալներ վիճարկվեցին տղամարդկանց մրցաշարի ազատ վարժության, նժուգթափերի և օղակների վրա վարժությունների եզրափակիչներում: Ստուգատեսին մասնակցող 7 երեկրի 120 մարմնամարզիկների պայքարում մեր պատվիրակները կրկին փայլեցին կատարողական հիանալի վարպետությամբ ու, բարձր պահելով հայկական մարմնամարզության դպրոցի փառքը, ապացուցեցին, որ զուր չեն արժանացել այդ դպրոցի նորօրյա առաջատարների ու աստղեր համարվելու մեծ պատվին: 
Հարկ է նշել, որ երեկ տղամարդկանց մրցումներում խաղարկված 9 մեդալներից 5-ը բաժին հասան Հայաստանի 3 ներկայցուցիչներին: Հրաշալի մրցելույթով աչքի ընկավ ու գրանցած գերազանց արդյունքով հիացրեց հատկապես նժույգթափերի վրա վարժության 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Մերդինյանն, ով փայլուն կատարեց իր նոր ծրագիրն ու 15,7 միավոր արդյունքով ոսկե մեդալի արժանացավ: Հիշեցնեք, որ նախօրեին բազմամարտում Պոդգոռնու գլխավոր մրցանակը նվաճած ու ոսկե մեդալի արժանցած Արթուր Դավթյանին հաջողվել էր բացի այդ նաև բոլոր 6 մրցաձևերի եզրափակիչ մտնել ու այդ մրցաձևերում ևս մասնակցել մեդալների համար պայքարին: Արթուրը նժույգթափերի մրցումներում արձանագրեց 14,7 միավոր արդյունքն ու արծաթե մեդալ նվաճեց: 
Օղակների վրա վարժությունում իրեն գերազանց դրսևորեց ու 15,4 միավոր արդյուքով ոսկե մեդալի արժանացավ Վահագն Դավթյանը: Այս մրցաձևում ևս Արթուր Դավթյանը 14,7 միավոր ցուցանիշն ունեցավ, որը նրան բրոնզե պարգև բերեց: Արթուրը երեկվա իր երրորդ մեդալը նվաճեց ազատ վարժության եզրափակչում, որտեղ լավագույն ճանաչվեց ռուսաստանցի Անդրեյ Չերկասովը: Մեր օլիմպիական գլխավոր հույս այս մրցաձևում գրանցեց 14,2 միավոր ցուցանիշն ու կրկին բավարարվեց բրոնզե մեդալով: Այնպես որ, Նովսիբիրսկում Արթուր Դավթյանն արդեն 4 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2բրոզե: Սակայն այդ թիվը կարող է դեռ աճել, քանի որ նա այսօր մասնակցելու նաև մնացած 3 մրցաձևերի՝ հենացատկի, պտտաձողի ու զուգափայտի վրա վարժությունների եզրափակիչներին: 
Իսկ մեր ներկայացուցիչների 2 օրվա արդյունքներն իհարկե դրավատելի են, ու մեր մարզիչներն անկասկած գոհ են՝ նվաճվել է ընդհանուր առմամբ 6 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոզե: Այժմ մեր այս հրաշալի եռյակին մնում է նման վստահությամբ հանդես գալ նաև հոկեմբերի 23-ին Գլազգոյում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի 46-րդ առաջնությունում ու արժանանալ 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի: 
Իսկ թե Նովոսիբիրսկում ինչպիսի սուր մրցակցության ու թեժ պայքարում են հաղթանակներն ու մրցանակները մեր պատվիրակներին տրվում, պատկերացնելու համար նշենեք, որ նրանց գլխավոր մրցակիցների թվում են ՌԴ-ի հավաքականի թեկնածուներ Անդրեյ Չերկասովը, Կիրիլ Պոտապովը, Գրիգորի Զիրյանովն ու Դանիլ Կազաչկովը:
Ստուգատեսում մեր պատվիրակների 2 օրվա ելույթները մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ահա այսպես է մեկնաբանել ՀՀ հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը.
«Մենք ընդունեցինք այս հրավերը, քանի որ մեծապես հարգում ենք Եվգենի Պոդգոռնուն, և մեզ համար հաճելի է մասնակցել այս մրցաշարին, քանի որ ընդամենը 15 օր հետո մենք ուղևորվելու ենք դեպի աշխարհի առաջնություն: Հարկավոր էր մրցաշրջանի այդ գլխավոր մեկնարկից առաջ ստուգել բարդ ծրագրերի կարտարումը, իմանալ, թե ինչպես են դրանք յուրացրել տղաները: Մեր բազմամարտիկ Արթուր Դավթյանն այստեղ հաղթեց ու ջանալու է 6 գործիքների վրա էլ հաջող հանդես գալ ու օլիմպիադայի ուղեգիր ձեռք բերել բազմամարտում: Իսկ ահա նժույթափերում Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա վարժություննում էլ՝ Վահագն Դավթյանն էին լավագույնները: Սա ՀՀ հավաքականի հիմնական կազմն է, որը հանդես է գալու աշխարհի առաջնությունում, այնպես որ, նրանց այստեղ իրենց գործիքների վրա մրցակիցներ չունեցան: Սակայն հարկավոր է դեռ շատ աշխատել դրանց մաքուր կատարման վրա»: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: