Դրսի պատերազմն այդքան չի վհատեցնում, որքան ներսի պատերազմը՝ ինքդ քեզ հետ


21:53 , 25 սեպտեմբեր, 2015

Այսօր «Ամենախելացին» հեռուստախաղի նկարահանմանն էի կրկին՝ հրաշալի ու խելացի դպրոցականների ընկերակցությամբ, որոնցով վաղվա օրվա համար առավել վստահ ես դառնում։ Թեև բարդ ու ծանր նկահարանումներ են ամբողջ ստեղծագործական խմբի համար, բայց վստահ եմ, որ շնորհակալ ու արդյունավետ։
...Հետո Ունիվերսիադայի բացման արարողությանն էի Սլավանոկան համալսարանում, հետո էլի գործ... Հետո էլի... Ու չնայած վատ ինքնազգացողությանս՝ հասցրեցի ավարտին բազում գործերով լեցուն օրս. ամբողջ ընթացքում հենց վատ էի զգում կամ ուզում էի «հանձնվել», հիշում էի սահմանին կանգնած Զինվորին, որ Երբեք չի հանձնվում, հիշում էի հիվանդանոցում կյանքի համար կռիվ տվող վիրավորին, որ սպասում է առողջանալուն, որպեսզի վերադառնա դիրքեր, հիշում էի սահմանամերձ գյուղերում հպարտորեն ապրող ու իրենց Ապրելով այդ հողը պաշտպանող գյուղացուն, որը սովորականի պես կարող է ցույց տալ փամփուշտի տեղը՝ տան պատուհանի մեջ, բողոքելով վրա հասնող ցրտերից, ոչ թե Փամփուշտի առկայությունից (այդքան կամք ու կորով ունի)... Ասածս սա է։ Այս վերջին նշածիցս հետո իմ հոգնածությունը մի տեսակ անհեթեթ էր ու ծիծաղելի. «Խաղաղ» պայմաններում թշնամու գնդակի տակ անընդհատ ապրողը չի հոգնում, ուրեմն մենք էլ պիտի չհոգնենք։ Ոչ մի դեպքում։ 
Հ.Գ. Ես ատում եմ պատերազմը, ի՜նչ դրսևորում էլ այն ունենա, բայց դրսի պատերազմն այդքան չի վհատեցնում, որքան Ներսի պատերազմը՝ ինքդ քեզ հետ, քո ազգակցի, քո նմանի, քո տեսակի հետ։ Ուզում եմ՝ խաղաղ լինենք. խաղաղ ծառայություն բոլորին։